Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Քաղցկեղն ու բացասական հույզերը փոխկապակցված են. 1in.am

Քաղցկեղն ու բացասական հույզերը փոխկապակցված են. 1in.am

Ամերիկացի բժիշկներին երկարատև հետազոտություններից հետո հաջողվել է պարզել, որ սերտ փոխկապակցվածություն կա քաղցկեղի զարգացման և մարդկային հույզերի միջև, այնպիսիք, ինչպիսիք են զայրույթը, վիրավորանքը, չարությունը, ատելությունն ու նախանձը և այլն:

 

Ցանկացած բացասական զգացում, ինչպես պնդում են բժիշկները, բացասաբար է ազդում մեր առողջական վիճակի վրա՝ հարուցելով քաղցկեղածին բջիջների ակտիվ աճ, գրում է percare.ru-ն:

 

Ուռուցքների առաջացմանը կարող են նպաստել նաև բնավորության հետևյալ գծերը՝ կյանքից դժգոհությունը, ցածր ինքնագնահատականը և սեփական անձի հանդեպ հարգանքի բացակայությունը, չներելու կարողությունը, սեփական պահանջմունքներն անտեսելը, ինչ-որ բանի վրա կենտրոնանալը՝ ամուսին, աշխատանք, երեխաներ և այլն:

 

Քաղցկեղի տեսակը, այսպես թե այնպես, կապված է հոգեբանական տրավմայի տեսակի և կոնկրետ բացասական զգացումների հետ:

 

Ըստ բժիշկների՝ ստամոքսի քաղցկեղը կապված է մարդու սովորության հետ. չկարողանալով հասնել ցանկալի նպատակին ՝ չարությամբ մեղադրել մյուսներին: Կանանց կրծքի քաղցկեղը կապված է տղամարդկանց հանդեպ կուտակված վիրավորանքի, ընտանեկան սիրո բացակայության հետ:

 

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ կապված է մարդու այնպիսի որակների հետ, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, նյարդայնությունը:

 

Գլխուղեղի քաղցկեղը հետապնդում է նրանց, որոնք ներքին վախ ունեն՝ կորցնել մտերիմ մարդու սերը:

 

Բժիշկները խորհուրդ են տալիս լարվածությունը չպահել ներսում, ավելի լավ է արտահայտվել ու լացել. այդ կերպ բացասական հույզերը դուրս են գալիս և չեն կուտակվում օրգանիզմում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 24treningi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ